Մեծ մտածողները մեզ օգնում են գտնել շատ հարցերի պատասխաններ, որոնց շուրջ մենք խորհում ենք:
Ամենալավ ուսուցիչը տառապանքն է: Ամենավատ ուսուցիչը վայելքն է:
Ամենահազվադեպ կարողությունը նվիրվելու կարողությունն է: Ամենալավ կրողությունը ներելու կարողությունն է:
Ամենադժվար կարողությունը լռելու կարողությունն է: Ամենակարևոր կարողությունը հարցնելու կարողությունն է:
Ամենօգտակար կարողությունը լսելու կարողությունն է: Ամենավնասակար սովորությունը շատախոսությունն է:
Ամնաուժեղ մարդը նա է, ով կարողանում է իմանալ ճշմարտությունը:
Ամենաթույլ մարդը նա է, որ իրեն ամենաուժեղն է կարծում: Ամենախելամիտ մարդը նա է, ով հետևում է իր սրտին:
Ամենավտանգավոր կապվածությունը սեփական մարմնին կապվածությունն է:
Ամենաաղքատ մարդը նա է, ով ամենաշատը փողն է սիրում: Աստծուն ամենամոտ մարդը բարեսիրտ մարդն է: Ամենաթույլ մարդը նա է, ով հաղթում է մյուսներին:
Ամենաուժեղ մարդը նա է, ով հաղթում է ինքն իրեն: Ամենամեծ երջանկությունը նա է, հանուն որի հրաժարվում եք ինքներդ ձեզանից:
Ամենասարսափելին ուշացած զղջումն է: