Դադարեք ապրել ուրիշների համար, որովհետև լավ կանանց գլխին հեշտությամբ են «նստում»…

Դադարեք լավ կին լինել, որովհետև հեշտությամբ «նստում» են լավ կանանց գլխին: Մոխրոտիկի սինդրոմը ոչ մի կնոջ դեռ թագուհու կյանք չի պարգևել, բացառությամբ Մոխրոտիկի:

Դադարեք առավոտից մինչև երեկո ապրել մյուսների համար, օրվա գեթ մեկ ժամը նվիրեք ձեզ: Դուք անդադար մտածում եք բոլորի մասին,նրանց մասին հոգ տանելու մասին, բայց ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան անգամ չեք մտածում ձեր մասին: Սակայն դա ոչ ոք չի գնահատում, նրանք սովորել են, որ դուք պետք է ապրեք ու շնչեք նրանց համար: Սովորեք կատարել ձեր ցանկությունները:

Մի փոքր եսասիրությունը չի խանգարում, ընդհակառակը օգնում է և մարդկանց ստիպում է հաշվի նստել ձեզ հետ:

Դադարեք արդարանալ, սովորեք ասել ՈՉ: սովորեք ասել ՈՉ, երբ ինչ որ բան չեք ցանկանում անել,  սովորեք ասել ՈՉ, երբ հոգնած եք: Փորձեք հիշել, որևէ մեկը շնորհակալ եղել է ձեզանից, երբ դուք մինչև ուշ գիշեր լվացել եք, մաքրել եք, արդուկել եք, դասավորել եք, ավելին, հնարավոր է, որ դեռ  ավելին, առավոտյան դժգոհ են  եղել, որ ինչ որ բան դեռ արված չէ:

Սովորեք պահանջել: Դուք մտածում եք, որ դուք պետք է կատարեք ձեր պարտավորությունները մյուսների նկատմամբ, իսկ ձեր նկատմամբ որևէ մեկը պարտավորություն չունի՞: Հիշեք, թե ձեզ ինչ խոստումներ էին տալիս:

Մի վախեցեք կոնֆլիկտներից: Պաշտպանեք ձեր շահերը, մի վախեցեք «լեզվանի» պիտակը կրելուց: Բոլոր հարցերը պարզվում են խոսելու  միջոցով, թեկուզ  եթե խոսակցությունը թեժ բնույթ կրի:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր