
Ճարպակալումը և ավելորդ քաշը հանդիսանում են ամենատարածված խնդիրներից մեկը մեր օրերում: Դրա պատճառները տարբեր են: Ավելորդ կիլոգրամների, ճարպակալման հիմնական պատճառներից մեկը նստակյաց կյանքն է և սխալ սնունդը:
Ցավոք, շատ միջոցներ և եղանակներ չեն տալիս ցանկալի արդյունք, մարդը փորձելով այս կամ այն միջոցը և զգալով, որ արդյունքի չի հասնում, հուսահատվում է: Այս հիանալի բաղադրատոմսի շնորհիվ կարելի է շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այն արագացնում է նյութափոխանակությունը:
Բաղադրիչներ
- 2 կիտրոն
- 5 ատամիկ սխտոր
- 1 կտոր կոճապղպեղ 2 սմ չափով
- 1 լիտր հանքային ջուր
Պատրաստման եղանակը
Կիտրոնները բաժանել 2 մասի, հյութը քամել: Սխտորը և կոճապղպեղը մանրացնել:
Կաթսայի մեջ ջուր լցնել և ավելացնել հյութաքամված կիտրոնի կեղևը:
Եռացնել, այնուհետև ավելացնել կոճապղպեղը և սխտորը, ծածկել կափարիչով և կրակն անջատել: Թրմել 20 րոպե
Անուհետև քամել և ավելացնել կիտրոնի հյութը և դատարկել ապակե տարայի մեջ ու փակել կափարիչով:
Խմել ամեն առավոտ 150-200 մլ, ըստ ցանկության կարելի է ավելացնել մեղր կամ թարմ անանուխ:
Եթե տառապում եք հիպերտոնիայով կոճապղպեղը պետք է բացառել բաղադրատոմսից: