Պլաստիկ շշերի 4 գաղտնիք, որի մասին ձեզ ոչ ոք չի ցանկանում ասել

Մենք բոլորս օգտագործում ենք պլաստիկ շշեր, սակայն դրանք իրենց մեջ գաղտնիք են պարունակում և դա պետք է իմանա յուրաքանչյուրը:

Պլաստմասե շիշը կարող է պարունակել քիմիական նյութեր: Ուշարություն դարձրեք ներքևի մասում համարակալված եռանկյուններին; Դրանք նշում են, թե ինչ տեսակի պլաստիկ է օգտագործվել:

1 մակնշմամբ շիշն անվտանգ է և նախատեսված է միայն մեկանգամյա օգտագործման համար: Թթվածնի կամ բարձր ջերմաստճանի ազդեցության տակ, այդ շիշն արտադրում է քիմիական նյութեր, որը թափանցում է ջրի մեջ:

Խուսափեք 3 կամ 7 մակնշմամբ շշերի օգտագործումից, քանի որ դրանք արտադրում են քիմիական նյութեր, որոնք կարող են ընկնել մթերքների կամ ըմպելիքի մեջ և դրանց երկարատև օգտագործումը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել:

Համեմատաբար անվնաս են 2, 4 և 5 մակնշմամբ շշերը, որոնք նախատեսված են բազմաթիվ անգամների օգտագործման համար: Դրանք անվտանգ են հարաբերականորեն, եթե դրանց մեջ սառը ջուր եք լցնում:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր