7 բան, որ պետք է անել ամուսնու հետ միասին քնելուց առաջ, եթե ուզում եք տանը երջանկություն տիրի

Ցանկանո՞ւմ եք լինել միշտ երջանիկ ձեր սիրելիի հետ, ուրեմն պարզապես արեք այս բաները, դրանք շատ կարևոր են:

Մի աշխատեք գիշերը: Եթե անգամ շատ գործ ունեք, դա կսպասի, ավելի լավ է այդ ժամանակը անցկացրեք ձեր սիրելիի հետ:

Հարցեր մի քննարկեք քնելուց առաջ: Եթե օրվա ընթացքում ինչ-որ բան ձեզ անհանգստացնում է, ապա այդ մասին խոսեք օրվա ընթացքում, գտնելով հարմար պահը: Գիշերը լավ է խոսել հաճելի բաների մասին, միասին ծիծաղել, ֆիլմեր դիտել;

Գրկեք իրար: Աշխատանքային լարված օրվանից հետո գրակախառնություններն ու համբույրները հենց այն են ինչ պետք է հանգստանալու համար: Գրկխառնվեք և բացասական մտքերը կանհետանան:

Պառկեք քնելու միաժամանակ: Սովորություն դարձրեք միասին քնելը, դա ավելի մտերմացնում:

Հեռախոսը մի կողմ դրեք: Այսօր շատ զույգեր պառկում են հեռախոսը ձեռքներին: Լավ կլինի այդ ժամանակը նվիրել սիրելիին, գգվել նրան:

Երեխաներին քնեցրեք առանձին սենյակում: Դուք պետք է ունենաք ձեր անձնական տարածքը: Երեխաները կարող են երբեմն ձեզ մոտ քնել, բայց դա չպետք է սովորություն դառնա:

Անկեղծ եղեք միմյանց հետ: Զույգերը պետք է իրար հայտնեն ամեն ինչ, թե լավը, թե վատը: Գաղտնիքները և վիրավորանքները ոչ մի լավ բանի չեն տանում, փչացնում են տրամադրությունը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր