Այս բաղադրատոմսն ինձ տվել է մի ծեր վրացի. Այժմ ես միայն այսպես եմ պատրաստում խաչապուրի

Դուք վաղո՞ւց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս, ես կկիսվեմ ձեզ հետ այս բաղադատոմսով, որն ինձ մի ծեր վրացի է տվել:

Ահա այդ հայտնի ուտեստի բաղադրատոմսը, որը կգրավի ձեզ իր պատրաստման պարզ ու հասանելի եղանակով:

Բաղադրիչներ` 1 բաժակ կեֆիր, 3 բաժակ ալյուր, 2 հավկիթ, 1 թ/գ շաքարավազ, 1 թ/գ աղ, 1/2 թ/գ սոդա, 1 ճ/գ բուսական յուղ, 500 գր. չոր պանիր

Սերուցային կարագ՝ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:
Պատրաստումը.

Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում:

Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր, սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:

Խմորը դնում ենք խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում: Լցոնը պատրաստելու համար՝ քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ: Խմորին երշիկի ձև ենք տալիս և բաժանում ինը մասի:

Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման: Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում: Ծայրերը իրար վրա ենք բերում պարկի նման և հարթեցնում:

Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ(առանց ձեթի կամ յուղի): Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ:

Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր