Կիսվում եմ այս ըմպելիքի բաղադրատոմսով, որի շնորհիվ ես ազատվեցի 12 կգ ավելորդ քաշից, հոդացավերից

Ճարպակալումը և ավելորդ քաշը հանդիսանում են ամենատարածված խնդիրներից մեկը մեր օրերում: Դրա պատճառները տարբեր են: Ավելորդ կիլոգրամների, ճարպակալման հիմնական պատճառներից մեկը նստակյաց կյանքն է և սխալ սնունդը:

Ցավոք, շատ միջոցներ և եղանակներ չեն տալիս ցանկալի արդյունք, մարդը փորձելով այս կամ այն միջոցը և զգալով, որ արդյունքի չի հասնում, հուսահատվում է: Այս հիանալի բաղադրատոմսի շնորհիվ կարելի է շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այն արագացնում է նյութափոխանակությունը:

Բաղադրիչներ` 2 կիտրոն, 5 ատամիկ սխտոր, 1 կտոր կոճապղպեղ 2 սմ չափով, 1 լիտր հանքային ջուր

Պատրաստման եղանակը` Կիտրոնները բաժանել 2 մասի, հյութը քամել: Սխտորը և կոճապղպեղը մանրացնել: Կաթսայի մեջ ջուր լցնել և ավելացնել հյութաքամված կիտրոնի կեղևը:

Եռացնել, այնուհետև ավելացնել կոճապղպեղը և սխտորը, ծածկել կափարիչով և կրակն անջատել: Թրմել 20 րոպե

Անուհետև քամել և ավելացնել կիտրոնի հյութը և դատարկել ապակե տարայի մեջ ու փակել կափարիչով:

Խմել ամեն առավոտ 150-200 մլ, ըստ ցանկության կարելի է ավելացնել մեղր կամ թարմ անանուխ: Եթե տառապում եք հիպերտոնիայով կոճապղպեղը պետք է բացառել բաղադրատոմսից:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր