
Ճանճերից ազատվելը երբեմն թվում է անհնար, թունավոր ու քիմիական միջոցների օգտագործումն այնքան էլ անվտանգ չէ տան անամների առողջության համար: Ստորև առաջարկվող հնարները կօգնեն ազատվել ճանճերից և մոռանալ դրանց մասին:
Հնար 1: Մեղր և կիտրոն: Ճանճերն ատում են մեխակի հոտը, և երբ մեխակի բույրին գումարվում է կիտրոնը ստանում եք հզոր, անվտանգ, բնական հակաճանճային միջոց:
Անհրաժեշտ է` Կիտրոն, Մեխակ: Կիտրոնը բաժանել երկու մասի և վրան խրել մեխակներ: Դնել սեղանի վրա, պատուհանի գոգին, խոհանոցում, մի խոսքով որտեղ ցանկանաք և որտեղ ճանճերը շատ են թափանցում և կմոռանաք դրանց մասին:
Հնար 2: 2 ճաշի գալ սպասք լվանալու հեղուկ: 10-12 կաթիլ անանուխի եթերային յուղ: 10-12 կաթիլ կիտրոնի եթերային յուղ կամ կիտրոնի հյութ
Հեղուկցրիչ` 1 բաժակ ջուր: Հեղուկցրիչի մեջ լցնել ջուրը, սպասք լվանալու հեղուկը, լավ թափահարել, ավելացնել եթերային յուղերը և փչել տան տարբեր անկյուններում:
Հնար 3: 2 բաժակ խնձորի քացախ: 1 ճաշի գալ սպասք լվանալու հեղուկ:
Տարա, Թաղանթ, Ատամի չոփիկներ: Բանկայի մեջ լցնել քացախը, ավելացնել սպասք լվանալու հեղուկը, այնուհետև թաղանթով փակել բանկան, ատամի չոփիկի օգնությամբ անցքեր անել: Դնել պատուհանի գոգին, բակում և ձեր բնակարանը ճանճերի համար կլինի արգելված գոտի: