
Սուր շնչառական վարակները տարվա այս եղանակին շատ տարածված են: Մրսածության, գրիպի դեպքում խցանվում է քիթը և «փակ» քթի պատճառով հնարավոր չի լինում հանգիստ շնչել:
Այս միջոցը կանխում է հիվանդության զարգացումը և առաջին հերթին օգնում է կրկին ազատ շնչել: Այն օժտված է հակավիրուսային էֆեկտով: Օգտակար է մրսածության, գրիպի, սինուսիտի դեպքում: Ըմպելիքի ազդեցությունն ուղղված է իմունային համակարգի ամրապնդմանը և վարակի դեմ պայքարին:
Բաղադրիչներ
- 1 գլուխ միջին չափի սոխ
- 2 բաժակ ջուր
- 1 կիտրոնի հյութ
- 2 ճաշի գդալ մեղր
Սոխը կտրատել ոչ մեծ շրջանակներով, վրան ջուր լցնել և եփել միջին կրակի վրա 15 րոպե:
Կրակից վերցնել, թողնել թրմվի 5 րոպե, քամել, երբ գոլանա ավելացնել կիտրոնի հյութը և մեղրը: Դա մեկ օրվա չափաբաժինն է: Խմել օրվա ընթացքում քիչ չափաբաժիններով:
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր