Այս հասարակ բաղադրատոմսը գրիպի ոխերիմ թշնամին է, գրանցեք և պահեք, շատ օգտակար կլինի

Տարվա այս եղանակին գրիպը իշխող դիրքերում և ոչ ոք ապահովագրված չէ գրիպից, հատկապես երբ աշխատավայրում, փողոցում, խանութում, տրանսպորտում, մի խոսքով ամեն տեղ կարելի է հանդիպել գրիպով հիվանդ մարդու: Մենք պետք է պատրաստված լինենք և կարողանանք  անմիջապես  բուժել այն, բարդություններից խուսափելու համար:

Այս հարցում մեզ շատ օգնում է սովորական աղը:

Դեռևս պրոֆեսոր Շչեգլովը բացահայտել է, որ աղային լուծույթը կարողանում է մաքրել  ախտածին մանրէներով վարակված  հեղուկը և մթերքները:

Աղային թրջոցների օգնությամբ կարելի է հեշտությամբ բուժել մրսածությունը, գրիպը:

500 մլ ջրի մեջ լուծել 50 գ աղ, այդ լուծույթի մեջ թրջել  որևէ բամբակյա  գործվածք, և թրջոց դնել ճակատին և  ծոծրակին: Երկու ժամ անց  տարբերությունն ակնհայտ կլինի:  Հազից ազատվելու համար  աղային լուծույթով  թրջոց դրեք  մեջքին 2 ժամ:

Օրվա ընթացքում կատարեք 4 պրոցեդուրա և գրիպը կնահանջի ու «վատ վերաբերմունքից  վիրավորված» կլքի ձեր մարմինը:

Առողջ եղեք:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր