Այս 4 –ամյա աղջնակը կարող է զրկվել տեսողությունից նրա ծնողների սխալի պատճառով, ի դեպ այդ սխալը թույլ են տալիս շատ ու շատ ծնողներ

4-ամյա աղջնակի հայրը խնդրում է, հորդորում է բոլոր ծնողներին թույլ չտալ իր սխալը, նա խորհուրդ է տալիս արգելել երեխաներին օգտվել սմարթֆոնից, ինչի պատճառով նրա դուստրը կարող էր կուրանալ:

Աղջնակն առավոտից մինչև երեկո 2 տարի շարունակ խաղում էր սմարթֆոնով: Ոչ մայրը, ոչ հայրը նրան չէին արգելում, նույնիսկ ուրախ էին, որ կարող էին հանգիստ զբաղվել իրենց գործերով:

Եվ ահա թե ինչ հետևանք ունեցավ դա: Երեխայի տեսողությունը սկսեց վատանալ, նրան նշանակեցին հատուկ ակնոցներ, սակայն դա ոչ մի բանով չօգնեց, երեխայի տեսողությունը աստիճանաբար թուլանում էր: Եվ բժիշկներն ախտորոշեցին ՝ ամբլիոպիա՝ ծույլ աչք:

Այս հիվանդության դեպում աչքերից մեկն ընդհանրապես չի մասնակցում տեսողական գործընթացին: Երեխայի աչքը վիրահատեցին, բարեբախտաբար վիրահատությունը բարեհաջող անցավ և երեխայի տեսողությունը վերականգնվեց: Բայց բժիշկները նախազգուշացրել են, որ աղջիկն այլևս չի կարող օգտվել ոչ հեռախոսից, ոչ համակարգչից:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր