
«Կովիկ» կոնֆետը շատերն են սիրում և այն իսկապես շատ համեղ է: Երբ ես սկսեցի տանը պատրաստել, ես հասկացա թե որքան մեծ է տարբերությունը: Այս կոնֆետի պատրաստման ձևը ինձ ասել է կոնֆետի արտադրամասի աշխատակիցը:
Բաղադրիչներ` 1-2 բաժակ շաքարավազ, 1 ճաշի գդալ կակաո, 100 գ կարագ, 1,5 – 2 բաժակ կաթ, 3 ձու
Պատրաստման եղանակը` Բոլոր բաղադրիչները խառնել և եփել 20 րոպե
Ստացված զանգվածը լցնել սննդային թաղանթի վրա, հավասարեցնել և կտրատել ուղղանկյուններով կամ ձևավոր կաղապարով: Թողնել սառչի:
Շաքարավազի քանակությունը կարելի է ավելացնել:
Այս կոնֆետները շատ կուրախացնեն երեխաներին և կարևորն այն է, որ ոչ մի վնասակար հավելում դրանք չեն պարունակում:
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր