
Ես իմ երեխաներին սովորեցնում եմ էթիկետի կանոնները, որովհետև կարծում եմ, որ դաստիարակված մարդը աչքի է ընկնում նաև այդ կանոնների իմացությամբ և դրանք պահպանելով:
Սեղանի շուրջ նախ պետք է հրավիրել կանանց, այնուհետև տղամարդկանց:
Եթե ճաշի եք հրավիրված, ապա ուշանալ չի կարելի:
Շաքարավազը կամ շաքարը մատուցվում է շաքարամանով գդալի հետ միասին:
Սեղանի շուրջ պետք է նստել թեթևակի դեպի առաջ թեքված: Աթոռի ծայրին կամ մի եզրին նստել չի կարելի:
Կարագը պետք է կտրել և դնել փսեի մեջ, այնուհետև քսել հացի այն կտորի վրա, որը պատրաստվում եք ուտել:
Ձմերուկը պետք է ուտել պատառաքաղի և դանակի օգնությամբ, դանակի օգնությամբ նաև հեռացնելով կորիզները:
Արդեն օգտագործված պատառաքաղը, գդալը, դանակը չի կարելի դնել սփռոցի վրա, այլ ափսեի մեջ, անկախ նրանից այն դեռ օգտագործելու եք թե ոչ:
Ուտելիքի մնացորդը ատամերի արանքից պետք է մաքրել ատամի չոփիկի օգնությամբ սակայն ոչ սեղանի շուրջ, այլ զուգարանում:
Գինով գավաթը պետք է բռնել երեք մատներով գավաթի ոտիիկից: Նախ մատների հետքը չի մնա գավաթի վրա, և հետո գինու համը և ջերմաստիճանը չեն փոխվի ձեռքերի տաքությունից:
Մրգերի և հատապտուղների կորիզները պետք է նել գդալի վրա, այնուհետև՝ ափսեի մեջ:
Դանակ չի օգտագործվում սպագետի, ծովամթերք, ձուկ, ժելե և պուդինգ ուտելիս:
Հացը կծելով չեն ուտում, այլ բաժանում են փոքրիկ կտորների և ուտում փոքրիկ կտորներով: