Հարսանիքը լինելու է նշանադրության պես անկեղծ․ Մարինկա Խաչատրյանի նշանածը՝ Հրաչը՝ իր ու սիրելիի հարաբերությունների մասին

Մարինկա Խաչատրյան, Հրաչ Թառոյան զույգն այսօր ամենասիրված ու ճանաչաված զույգերից մեկն է։ Զույգի մասին հետաքրքիր մանրամասներ իմանալու համարBomnews.am-ը կապ հաստատեց Հրաչ Թառոյանի հետ։

-Արդարության համար նշենք, որ Մարինկան ավելի հայտնի է ու Դուք մեծ լսարանի հայտնի դարձաք հենց որպես Մարինկա Խաչատրյանի սիրելի։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին։  Ձեզ դուր գալի՞ս է Ձեր սիրելիի աշխատանքն ու արդյոք դա խանդի առիթներ չի ստեղծում։

-Նախ նշեմ, որ շնորհակալ եմ ուշադրության ու այդքան ակտիվ և հետևողական լինելու համար, դա խոսում է այն մասին, որ իսկապես Մարինկան ունի շատ մեծ լսարան։ Առանձնապես դա չէ էականը, այստեղ խոսքը նպատակների միասնության ամուր ընտանիք ստեղծելու մեջ է ողջ գաղափարը, և մեզ միայն և միայն կապել է մեծ սերը, ես կասեի սեր առաջին հայացքից՝ լինում է այդպիսին ինչքան էլ անհավատալի է,որը ժամանակի ընթացքում ունեցավ իր ամուր հիմքը և արդարացրեց իրեն։

Մարինկայի մեծ լսարանը ավելի պարտավորեցնում է աշխատանքի տեսանկյունից ամեն օր ավելի նոր ու ավելի հետաքրքիր լինելու համար։ Մարինկան ամեն օր լինելու է ավելի նորովի ավելի կատարելագործված չբացեմ շատ չակերտները։

Ինձ դուր է գալիս Մարինկայի աշխատանքը ես իրեն ընտրել եմ դա հաշվի առնելով, իսկ խանդի հետ կապված թող ներեն ինձ խանդոտ տղաները, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եթե տղամարդը խանդում է կնոջը ուրեմմ վստահ չէ իր վրա ։ Եթե սիրում ես պետք է խանդես համաձայն եմ մասամբ, բայց չափը պետք է չանցնել, Մարինկան շատ նվիրված է, ես վստահ եմ իմ վրա՝   չհաշված փոքր տարաձայնությունները մեր մոտ ամեն ինչ գերազանց է ։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր