Սարսափելի փաստ եղունգների գել-լաքի մասին, ահա թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել… սա պետք է իմանան բոլորը

Համարավետ է, երբ ամեն օր ստիպված չես լինում մտածել եղունգների խնամքի մասին: Գել լաքը անվնաս մնում է եղունգների վրա 2-3 շաբաթ և ավելի և ձեռքերը խնամած տեսք են ունենում: Սակայն, երբ եղունգը երկարում է պետք է այն թարմացնել:

Սակայն, ցավոք, այս պորցեդուրայի արդյունքում եղունգները վնասվում են, կոտրվում են, շերտավորվում են: Բանն այն է, որ գել-լաքը ինքն իրենով չի չորանում, այդ իսկ պատճառով եղունգները չորացնում են ուլտրամանուշակագույն լույսի ներքո, չորացնելու ընթացքում լաքը «ձուլվում է եղունգի վերին շերտին: Երբ լաքը հանվում է, ապա նրա հետ դուրս է գալիս եղունգի վերին շերտը:

Բոլոր մասնագետները պնդում են, որ  երկու անգամ գել-մանիկյուրից հետո պետք է 3 ամիս դադար տալ:

Ուլտրամանուշակագույն լույսը  շատ ագրեսիվ է մաշկի նկատմամբ, լավ  է օգտագործել  հատուկ ձենոցներ, որոնք պաշտպանում են մաշկը, հատկապես եթե ձեռքի վրա խալեր կան: Ուլտրամանուշակագույն ճառագյթը կարող է այրոց առաջացնել:

Լաքը հանելու համար օգտագործվում է հատուկ միջոց, և  դա պահվում է եղունգների վրա  ֆոլգայի տակ,  այն  տաքանում է և ներծծվում է եղունգի մեջ:

Գեղեցկությունը զոհեր է պահանջում,  բայց չպետք է մոռանալ եղունգների առողջ խնամքի մասին:  Սննդակարգում պետք է ընդգրկել  երկաթ, ցինկ, վիտամին С պարունակող մթերքներ:

Դադարի 3 ամսիների ընթացքում  պետք է եղունգներին քսել ծիրանի յուղ, ձիթայուղ, ժոժոբայի յուղ:  Այդ ընթացքում կարելի է եղունգներին քսել ծածկել պրոտեինային բաղադրությամբ  լաքեր:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր