
Վիետնամական բալզամը օգտակար է ճանաչվել աշխարհի բոլոր դեղագործների կողմից: Խորհրդային շրջանում ապրած մարդկանց հարկ չկա ներկայացնել այս բալզամը, նրանցից յուրաքանչյուրը քաջ ծանոթ է այս միջոցի հետ:
Վիետնամական բալզամը իր մեջ պարունակում է մենթոլ, կամֆորա և շատ եթերային յուղեր: Վիետնամական բալզամի միջոցով կարելի է բուժել մրսածությունը:
Բալզամը քսել քթանցքերի արտաքին մակերևույթին, եթե քիթը «փակ» է. ապա պետք է քսել միջնապատին: Շնչառությունը թեթևացնելու համար կարելի է բալզամը 40-50 վայրկյան պահել քթի մոտ և շնչել:
Վախեցնում է տնային կենդանիներին: Եթե ձեր տնային կենդանին նախընտրում է կարիքները հոգալ գորգի վրա, ապա այդ հատվածի վրա բալզամ քսեք և ձեր կատուն այլևս մոտ չի գա այդ տեղին:
Հանում է գլխացավերը: Միգրենով կամ մրսածությամբ պայմանավորված գլխացավի դեպքում քունքերի հատվածում քսել բալզամ. և սպասել 10 րոպե, եթե ցավը չմեղմանա, կարելի է կրկին բալզամ քսել: Գլխացավից ազատվելու համար կարելի է բալզամը քսել նաև ականջի հետևամասում:
Բալզամը փափկեցնում է կրունկների մաշկը: Շատերի մոտ կրունկների մաշկը շատ չոր է և ճաքեր են առաջանում: Վիետնամական բալզամը հիանալի կերպով լուծում է այդ խնդիրը: Քսել բալզամը քնելուց առաջ և գուլպաներ հագնել, առավոտյան ոտքերը լվանալ և մշակել չեչաքարով:
Օգնում է ազատվել ատամնացավից: Բալզամը քսել ցավող ատամի հատվածում այտի վրա և ականջի բլթակներին և մերսել մատներով: Ցավը կմեղմանա 5-10 րոպեում:
Վիետնամական բալզամի հոտը տանել չեն կարողանում մոծակները: Մոծակների դեմ հատուկ սփրեյները պարունակում են մեծ քանակությամբ քիմիա, այդ իսկ պատճառով, կարելի է օգտագործել բալզամ, մոծակները մոտ չեն գա: