Ինչ եղանակ էր գտել Չերչիլի կինը, որ ամուսնու հետ երբեք չվիճի. Համաձայնեք, շատ յուրահատուկ տարբերակ է

Չերչիլն ապրել է իր կնոջ՝ Կլեմենտինայի հետ 57 տարի: Նա սիրում էր կնոջը, շատ էր սիրում: Բայց նա բարդ մարդ էր. հեշտ չէր ապրել նրա հետ՝ անկողնում սիգար էր ծխում և պիժամաներն ու սավանները: Խմում էր, նույնիսկ հարբում: Նա ապրել էր թռիչք եւ անկում, պայքարում էր, ընկնում ու բարձրանում:

Շփման մեջ անտանելի էր, եւ երբեմն նույնիսկ չէր լսում, թե ինչ են ասում, լսում էր միայն ինքն իրեն: Չերչիլը գեղեցիկ չէր, սպորտով չէր զբաղվում: Բայց նա շատ էր սիրում իր կնոջը եւ չէր կարող ապրել առանց նրա:

Եվ Կլեմենտինան ելքը գտավ: Նա որոշեց չգոռալ, կամ վիճաբանել: Սկսեց գրել հաղորդագրություններ ամուսնուն: Նամակներ, որտեղ նա սիրով խնդրում էր, ուղղում, աջակցում կամ հակում այս կամ այն ​​ճիշտ գործողությանը: Երբեմն նա սրտիկ էր նկարում իր ուղերձի վերջում, ինչպես հիմա մենք համացանցում: Չերչիլը կարդում էր, և փոխվում դեպի լավը:

Շատ հաճախ այդ նամակներն օգնում էին Չերչիլին, դրանց շնորհիվ կինը խուսափում էր սկանդալներից եւ վեճերից: Նրանք երբեք չէին վիճում: Չերչիլը երբեք չի դավաճանել իր կնոջը, չնայած մինչև ամուսնանալը հայտնի կնասեր է եղել: Նա 57 տարի սիրեց կնոջը: Հետո մահացավ: Ծերությունից:

Կլեմենտինան մենակ մնաց: Նա չէր ուզում ապրել և անընդհատ կրկնում էր, որ ուզում է գնալ սիրելի ամուսնու մոտ: Մի օր սկսեց դասավորել ամուսնու ձեռագրերը: Եվ երբ նրա աչքով ընկան ամուսնու ձեռքով գրված երկտողեր, հասկացավ, որ դրանք գրվել են հենց իր համար:

Այդ խոսքերը պատասխան էին նրա մտքերին, մխիթարություն էին ու կորստի ցավը մեղմացնող սփոփանք: Նա հանդերձյալ աշխարհից էլ էր աջակցում կնոջն եւ ոգեշնչում, տալիս ապրելու զորություն: Նա նորից ու նորից կարդում էր ամուսնու երկտողերը, որոնցում պատասխանն էր իր չտված հարցի՝. «Ինչ անել եւ ինչի համար ապրել»:

Նա կարծես լսում էր իր սիրելի ամուսնու ձայնը նամակների միջոցով. «Երբեք մի հանձնվիր, երբեք, երբեք, երբեք, երբեք, ոչ մեծի, ոչ փոքրի, ոչ մանրի, ոչ խոշորի հարցում, երբեք մի հանձնվիր, եթե դա չի հակասում արժանապատվությանն ու սթափ դատողությանը: Երբեք մի ենթարկվիր ուժին, երբեք չճնշվես հակառակորդի ակնհայտ ուժի դրսևորումներից»: Եվ նա չհանձնվեց:

Նա կարգի բերեց Չերչիլի թղթերը, և հրապարակեց նրա ժառանգությունը: Իսկ հետո, շատ հանգիստ հեռացավ…

Նրա մոտ, ով այդքան սիրում էր իրեն և սատարում անգամ հանդերձյալ աշխարհից: Եվ սովորեցրեց, թե ինչպես է պետք ապրել:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր