Միլիարդատերը 180 մլն դոլար խոստացավ նրան, ով կամուսնանա իր դստեր հետ, սակայն փեսացու չգտնվեց. ՖՈՏՈ

Միլիարդատեր Սեսիլ Չաոն համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, նա Հոնկոնգում անշարժ գույքի կասրության սեփականատեր է, նա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, սակայն մի բան նրան չհաջողվեց՝ ամուսնացնել դստերը:

Ինչպես բոլոր ծնողները, Սեսիլը ևս ցանկանում էր ամուսնացնել դստերը, բայց փեսացու գտնել այդպես էլ չհաջողվեց: Չկար մեկը, որ կարողանար նվաճել նրա դստեր՝ Ջիջի Չաոյի սիրտը: Ջիջին իրականում գեղեցիկ տաղանդավոր սկին է, զբաղվում է բարեգործությամբ:

Շատերն են իրենց սիրտը առաջարկել Ջիջիին, թե միլիոնատերներ, թե աղքատներ, սակայն Ջիջին մերժում է բոլորին:

Պարզապես նա այլ կողմնորոշում ունի, նա միասեռական է, ընկերուհի ունի, որի հետ պատրաստվում է ամուսնանալ: Հայրը այդ լուրից շոկի է ենթարկվել, նրա համար անընդունելի է միասեռ ամուսնությունը: Աղջիկը պահանջում է որպեսզի հայրը հարգանքով վերաբերվի իր ընկերուհուն:

Նա հորը նամակ է գրել, որում ասվում է. « Աշխարհում շատ հիանալի տղամարդիկ կան, սակայն ոչ ինձ համար: Ցավում եմ, եթե ես չեմ արդարցնում քո հույսերը»:

Ի վերջո հայրը համակերպվեց դստեր ընտրության հետ, սակայն նրա ընտրյալին այդպես էլ չկարողացավ ընդունել: Լուրեր են շրջանառվում, որ հայր ու դուստր ընդհարվել են , սակայն Ջիջին ժամանակ առ ժամանակ Համացանցում տեղադրում է իր ու հոր ուրախ լուսանկարները, ցուց տալու համար, որ նրանք լավ հարաբերությունների մեջ են:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր