
Կոշտուկները չափազանց ակտիվ կյանքի, անհարմար կոշիկների արդյունք են: Ամենից հաճախ կոշտուկներ առաջանում են ոտնաթաթերի մատներին կամ բարձիկին: Պետք է միշտ հոգ տանել ոտքերի մասին, խնամել, այլապես կոշիկ հագնելը, երկար ժամանակ ոտքի վրա մնալը տառապանքի կվերածվի:
Այս բաղարատոմսի միջոցով հնարավոր է ազատվել կոշտուկներից շատ արագ և բավականին արդյունավետ:
Ի դեպ, վիճակագրությամբ պարզ է դարձել, որ կանանց մոտ կոշտուկներն ավելի հաճախ են հանդիպում քան տղամարդկանց:
Վաննա պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- 3 թեյի գդալ սոդա
- 1 ճաշի գալ քերած տնտեսական օճառ:
Այս ամենը լուծել 1 լ տաք ջրում, եթե դուք վերցրել եք մեծ տարա ապա մեծացրեք բաղադրիչների համամասնությունը:
Ոտքերը թողնել այդ լուծույթում 30-40 րոպե:
Դիմակ
6 հաբ ասպիրինը մանրացնել, վրան ավելացնել 1 ճաշի գալ ջուր և 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, խառնել, ստացվում է մածուկ: Քսել ախտահարված հատվածի վրա, ոտքերը փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և հագնել տաք գուլպա: Թողել 10 րոպե այնուհետև լվանալ և ոտքերին կրեմ քսել:
Գործողությունը կրկնել շաբաթական 2 անգամ: