Իվետա Մուկուչյանի բիկինիով սեքսուալ լուսանկարը Մայամիից. ՖՈՏՈ

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն առանձնանում է իր ոճային կերպարներով, կիսվել է նոր, հմայիչ լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին գայթակղիչ կերպարում է. նա սեւ, լայն տաբատ է կրում, որը համադրել է նույն երանգի տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել են գլխարկը, ինչպես նաեւ աքսեսուարները։

Երգչուհին նշել է, որ կադրերն արվել են Մայամիում։ Նա լուսանկարները չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հիացական հաճոյախոսություններ են թողել։ «Յուրօրինակ», «Այդքան գեղեցիկ»,- գրել են նրանք։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին տոպ էր կրում, որը համադրել էր լայն տաբատի եւ գոտու հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր վզնոցը եւ արեւային ակնոցը։

Հմայիչ երգչուհին մեկնաբանություններում քաղաքների անուններ էր նշել եւ շնորհակալություն հայտնել վերջին 3 ամիսների արկածների համար։ Երգչուհու հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել, իսկ նրանից մեկը գրել էր. «Անիրական»։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր