
Վազելինը ունիվերսալ միջոց է, որը կարող է ազատել մի շարք խնդիրներից:
Շրթունքներ
Վազելինը հիանալի հարթեցնում է շրթունքները, վազելինի հետ կարելի է դիմավորել տարվա բոլոր եղանակները, առանց վախենալու, որ շրթունքները կճաքճքեն կամ կչորանան:
Մաշկ
Վազելինը պաշտպանում է մաշկը մազերը ներկելիս, այն թույլ չի տալիս, որ ներկի հետքերը մնան մաշկի վրա:
Հոնքեր
Վազելինը հիանալի կերպով ֆիքսում է խիտ և անհնազանդ հոնքերը, փոքրիկ խոզանակի օգնությամբ քսեք հոնքերին և դրանք ողջ օրը կպահպանեն իրենց ձևը:
Թարթիչներ
Խիտ և երկար թարթիչներ ունենալու համար թարթիչներին քսել քիչ քանակությամբ վազելին և թողնել ողջ գիշեր:
Թեփ
Վազելինը պայքարում է թեփի դեմ: Գլուխը լվանալուց հետո կես ժամ անց գլխամաշկին քսել վազելին: Պրոցեդուրան կրկնել մի քանի օր և թեփն իսպառ կվերանա:
Հարթեցնում է մաշկը
Վազելինը հարթեցնում է մաշկը, եթե առավոտյան արթնանում եք այտուցված աչքերով և ողջ օրը հոգնած տեսք եք ունենում, ապա քնելուց առաջ դեմքին քսեք բարակ շերտով վազելին և թողեք ողջ գիշեր, առավոտյան տարբերությունն ակնհայտ կլինի:
Դիմահարդարում
Վազելինը նաև դիմահարդարումը մաքրող և մաշկը հարթեցնող հիանալի միջոց է:
Մազերի ծայրերը
Եթե մազերի ծայրերը չորացել են, ապա երեք օրը մեկ անգամ մազերի ծայրերին վազելին քսեք:
Ոտնաթաթեր
Քնելուց առաջ ոտքերին վազելին քսեք և ոտնաթաթերը կլինեն փափուկ և գեղեցիկ, կրունկների ճաքեր չեն առաջանա:
Եղունգներ
Եղունգներին լաք քսելիս հարակից մաշկի վրա վազելին քսեք, այդպիսով ավելորդ լաքը չի քսվի մաշկին: