Ամեն օր քնելուց 1 ժամ առաջ դեմքիդ քսիր գլիցերինի և Е վիտամինի խառնուրդ, իսկ առավոտյան այլևս չես գտնի ոչ մի կնճիռ ու թոշնած մաշկ

Առանց առողջ, գեղեցիկ և հարթ  մաշկի  անհնար է խնամված և  գեղեցիկ տեսք ունենալ: Կանայք շատ միջոցներ ու բավականին շատ ժամանակ են տրամադրում գեղեցիկ մաշկ ունենալու համար:

Սակայն, տնային պայմաններում և շատ մատչելի միջոցներով կարելի է ունենալ  շատ գեղեցիկ մաշկ:

Գլիցերինով և Е  վիտամինով պատրաստված  դիմակը հիանալի միջոց է դեմքի խնամքի համար:

Բաղադրիչներից   մեկը   հարթեցնում է  մաշկը, իսկ մյուսը այդ ընթացքում երիտասարդացնում է մաշկը:  Այսպիսի հզոր ազդեցությանը, բնականաբար, չի կարող դիմակայել ոչ մի կնճիռ  և թոռոմած ու թոշնած մաշկ:

Վիտամին Е-ն  համարվում է գեղեցկության ու երիտասարդության վիտամին:  Նա  մտնում է կոլագենի կազմության մեջ: Դրա բացակայությունը  վատ է անդրադառնում մաշկի վրա:

Պատրաստման եղանակը

10 սրվակ վիտամին Е-ն  լցնել 25 գ գլիցերինի շշի մեջ:

Երեկոյան  քնելուց մեկ ժամ առաջ   քսել նախապես մաքրված դեմքին, 40-60 րոպե հետո  դեմքը մաքրել անձեռոցիկով, բայց չլվանալ:

Մեկ շաբաթ անց  թավշյա, երիտասարդ մաշկը մեծ բավականություն  կպատճառի և հայելու մեջ ձեր արտացոլանքը տեսնելիս  չեք կարողանա զսպել  ժպիտը:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր