Եթե ցանկանում եք երջանիկ լինել, ապա լռեք այս բաների մասին

Հիշեք, որքան քիչ եք խոսում ձեր ընտանիքում եղած խնդիրների մասին, այնքան ամուր կլինի ձեր ընտանիքը:

Երբեք մի խոսեք ձեր պլանների մասին, դրանց մասին բարձրաձայնեք միայն այն դեպքում, երբ կիրականանան:

Խորհուրդ չի տրվում խոսել ձեր կողմից արված բարեգործության մասին: Իսկապես բարի ու ազնիվ գործերը չափազանց քիչ են աշխարհում և դա պետք է պահպանել աչքի լույսի պես: Երբեք մի խոսեք ձեր կողմից արված լավ գործերի մասին, այլապես դա կդադարի լինել բարեգործություն, կստացվի, որ դուք դա արել եք ինքնագովազդով զբաղվելու համար:

Երբեք մի խոսեք ձեր կերակրացանկի, քնի մասին: Դրանք ոչ ոքի հետաքրքիր չեն: Պետք է լռել նաև հերոսական քայլերի մասին:

Մի խոսեք ձեր հոգևոր գիտելիքների մասին: Դրանք կարող են շփոթմունքի մեջ գցել լսողին:
Երբեք մի խոսեք ձեր ընտանեկան կոնֆլիկտների մասին: Երբ դուք վիճում եք, դուք ազատվում եք կուտակված նեգատիվից, և դրա մասին կրկին խոսելով դուք կրկին բացասական էներգիա եք կուտակում:

Երբեք մի խոսեք այն վատ խոսքերի մասին, որ լսվել են փողոցում: Երբ ձեր կոշիկը փողոցում ցեխոտվում է, տուն գնալիս անմիջապես մաքրում եք, նույն կերպ էլ պետք է տուն մտնել վատ մտքերից ազատված:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր