
Շատերը կարծում են, որ կեսարյան հատումը երեխային լույս աշխարհ բերելու ամենահարմար և անցավ տարբերակն է, սակայն արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը:
Աշխարհում գնալով ավելի լայն տարածում է գտնում կեսարյան հատումը: Շեշտակի աճ է գրանցվում հատկապես զարգացած երկրներում: Միջինում ողջ աշխարհում ծնված երեխաների 18,7%-ը ծնվում են կեսարյան հատմամբ:
Որոշ դեպքերում կեսարյան հատումն անհրաժեշտություն է, սակայն լինում են նաև դեպքեր, երբ կինը պարզապես նախընտրում է այդ տարբերակը: Նման որոշում կայացնելուց առաջ պետք է մի լավ կշռել բոլոր ռիսկերն ու առավելությունները:
10 իրական փաստ կեսարյան հատման մասին
Սա իսկապես լուրջ վիրահատություն է, որն անհնար է իրականացնել առանց լրիվ կամ տեղային անզգայացման: Կեսարյան հատմամբ ծննդաբերողների մահացության ռիսկը 5 անգամ ավել է, քան բնական եղանակով ծննդաբերության ժամանակ:
Հետագա հղիությունների ժամանակ բարդացումների մեծ ռիսկ կա: Վերականգնողական երկար ժամանակահատված:
Մասնագիտական էթիկայի համաձայն՝ բժիշկը պարտավոր չէ կեսարյան հատում անցկացնել հղի կնոջ ցանկությամբ։ Եթե նա կարծում է, որ դա բացասաբար կանդրադառնա, կարող է հրաժարվել: Բազմապտուղ հղիությունը մեծացնում է կեսարյան հատմամբ ծննդաբերելու հավանականությունը:
Որոշ դեպքերում կեսարյան հատումը ծննդաբերության ամենաանվտանգ եղանակն է: Մեկ անգամ կեսարյան հատմամբ ծննդաբերելուց հետո հնարավոր է հաջորդ անգամ ծննդաբերել բնական եղանակով:
Այս կերպ ծնվելուց անմիջապես հետո առավել հավանական է երեխայի մոտ որոշակի բարդությունների (օրինակ՝ շնչառական) ի հայտ գալը: Երեխան ծնվելուց հետո 6-12 ժամվա ընթացքում կարող է առավել քնկոտ լինել արված անզգայացման հետևանքով:
5 ցավոտ բան, որ լինում է կնոջ մոտ կեսարյան հատումից հետո
Կտրվածքի հատվածում ուժեղ ցավեր, Քորի զգացում կարերի հատվածում, Գազերի արտազատում, Արնահոսության երկար շրջան, Հետծննդյան դեպրեսիա
Անհապաղ դիմել բժշկի
Ցանկացած բորբոքային ախտանիշների ժամանակ: Կրծքի հատվածում ցավերի դեպքում
Հեշտոցի հատվածում հոտի փոփոխության դեպքում: Ցավերով ուղեկցվող միզարտադրության պարագայում: Ուժգին արնահոսության պարագայում։