
Ես այլևս խանութից պանիր չեմ գնում, պատրաստում եմ ինքս: Ցանկանում եմ կիսվել բաղարատոմսով:
Բաղադրիչներ
- 0,5 կգ կաթնաշոռ 9%-անոց
- 0,5 լ կաթ 3,5 %-անոց
- 1 ձու
- 0,5 թեյի գդալ սոդա
- 50 գ կարագ
- Աղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնել կաթը և կաթնաշոռը անընդհատ խառնելով հասցնել եռման: Հենց եռա կրակն իջեցնել և շարունակել եփել մարմանդ կրակի վրա:
Երբ կաթը կտրվի, այսինքն շիճուկը լրիվ առանձնանա, քամել քամիչի վրա փռած թանզիֆով, երբ լիովին քամվի ավելացնել սոդան, կարագը և ձուն, լավ խառնել և դնել ցածր կրակի վրա: Եփել 5 րոպե: Կրակից վերցնել և դատարկել որևէ տարայի մեջ, լավ սեղմել և դնել սառնարանը ողջ գիշեր:
Առավոտյան կարելի է համտեսել:
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր