
Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող ճիշտ սննդակարգը աճող ուղեղի համար ապահովում է առողջ զարգացում: Ներկայացնում ենք 10 մթերք, որոնց պարբերաբար օգտագործումը խթանում է ուղեղի զարգացումը:
1. Ընկույզ: Ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և խթանում է ուղեղի աշխատանքը:
2. Ավոկադո: Ավոկադոն իսկական բնական դեղամիջոց է: Այն հարուստ է օգտակար շատ ճարպերով:
3. Խնձոր: Մրգերից խնձորն է շատ օգտակար ուղեղի զարգացման համար, քանի որ այն պարունակում է կվերցետին հակաօքսիդանտ, որը օգնում է երեխաներին կենտրոնանալ:
4. Վարսակ: Վարսակը մաքրում է արյունը վնասակար խոլեստերինից և բացում է ուղեղի շնչերակները, լավացնում է հիշողությունը:
5. Ձու: Ձվի դեղնուցը նպաստում է ացետիլխոլին նեյրոմեդիատորի առաջացմանը:
6. Յոգուրտ: Յոգուրտը պարունակում է ուղեղի համար անհրաժեշտ կալցիում և սպիտակուցներ:
7. Կանաչ տերևներով բանջարեղեն: Կանաչ տերևներով բանջարեղենը, հատկապես սպանախը և գանգուր կաղամբը հզոր հակաօքսիդանտներ են պարունակում և զարգացող ուղեղը պաշտպանում են ազատ ռադիկալներից:
8. Ձուկ: Ձկնեղենը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և վիտամին D-ով, որոնք ամրացնում են հիշողությունը:
9. Զեյթունի յուղ: Սովորական յուղը փոխարինեք զեյթունի յուղով, որ շատ հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով:
10. Նուշ: Օգտակար ճարպաթթուներից բացի, նուշը պարունակում է նաև սպիտակուց, որ վերականգնում է ուղեղի վնասված բջիջները: