
Բաղադրիչները
5 կգ կաղամբին ՝ 250 գ գազար, 2 պճեղ սխտոր, 200 գ աղ, 400 գ շաքարավազ, 4,5 լ ջուր, 2 հատ պղպեղ, սամիթն ու մաղադանոսն՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը` Կաղամբը լվանալ, կաղամբակոթերը կտրել, հեռացնել ու կաղամբի գլուխը խոշոր կտրատել:
Ջուրը եռացնել ու եռացված ջրին աղ խառնել: Կաղամբը տեղավորել էմալապատ տարայի մեջ ու վրան լցնել աղաջուրը: Կաղամբի վրա ծանրոց դնել ու թողնել 5 օր:
5 օր անց կաղամբն աղաջրից հանել ու մանր կտրտել: Աղաջուրը չթափել: Գազարը լվանալ, կլպել և խոշոր քերիչով քերել:
Սխտորը կլպել ու մանրատել: Մանրատել նաև պղպեղը: Տարայի մեջ լցնել կտրատված կաղամբը: Կաղամբի վրա շաղ տալ գազարը, սխտորը, պղպեղն ու մեկ բռաչափ մաղադանոս:
Աղաջուրը թանզիֆով քամել, եռացնել, թողնել՝ սառչի ու լցնել կաղամբի վրա: Վրան ծանրություն դնել ու երկու օր սպասել:
Երկու օր անց շաքարավազ ավելացնել ու լավ խառնել: Թթուն պատրաստ է: