
Մենք բոլորս էլ հավատում ենք, որ ունենք մեր պահապան հրեշտակը: Նա պահպանում է մեզ ամեն տեսակ չարիքից:
Ամեն առավոտ կարդացեք այս տողերը, անգիր արեք դրանք, և աչքերը բացելուն պես մտքում կրկնեք, և կտեսնեք, թե ինչպես է փոխվում կյանքը դեպի լավը: Այս խոսքերի միջոցով դուք կանչում եք ձեր պահապան հրեշտակին: Խոսքերն ասեք հանգիստ, դանդաղ, առանց ոչ մի ուրիշ բանի մասին մտածելու:
Իմ պահապան հրեշտակ
Իմ փրկիչ, իմ ազատարար,
Փրկիր ինձ, պահպանիր ինձ,
Պաշտպանիր ինձ
Իմ թշնամիներից, նրանց տար յոթ սարից այն կողմ,
Հեռու պահիր ինձ չար աչքից և Հուդայի գործերից,
Ամեն տեսակ վատ բաներից,
Մթությունից, Անոթի մեջ քողարկված թույնից,
Կայծակից ու որոտից, Հեռու պահիր ինձ զայրույթից և պատժից
Գազաների երախից
Սառույցից ու կրակից, սև օրից
և հենց հասնի իմ վերջին ժամը,
իմ հրեշտակ, իմ պահապան,
կանգնիր իմ գլխավերևում ու թեթևացրու հարազատերիս հետ բաժանման ու այս կյանքից հեռանալու ցավը
Ամեն