
Կանադայում 20-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ համբուրվել է իր սիրեցյալի հետ։ Այդ մասին հայտնում է Journal De Quebec-ը։
Աղջիկը սուր ալերգիկ ռեակցիա է ունեցել գետնանուշից։
Հանդիպելուց առաջ երիտասարդը գետնանուշի յուղով սենդվիչ է կերել։ Համբուրվելուց հետո աղջկա շնչառությունը դժվարացել է։
Տղան շտապօգնություն է կանչել, սակայն բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղան չի իմացել, որ աղջիկը գետնանուշից ալերգիա ունի։
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր