Ամենահամեղ տորթը` «Սվետլանան», առանց ջեռոցի մեջ թխելու. այն կարող է պատրաստել ցանկացած տնային տնտեսուհի

Բաղադրատոմս

Թխվածքաբլիթի համար` 3 բաժակ ալյուր, 1 տուփ խտացրած կաթ, 1 հատ ձու, 1 թ/գ սոդա, 1 թ/գ քացախ (լուծել սոդան քացախի մեջ)

Կրեմի համար

  • 750 գ կաթ
  • 200 գ կարագ
  • 1,5 բաժակ շաքարի փոշի
  • 2 հատ ձու
  • 3 ճ/գ ալյուր
  • վանիլին

Պատրաստման եղանակը` Խառնել խմորի բոլոր բաղադրիչները և բաժանել ստացված խմորը 8 մասի: Բացել յուրաքանչյուր կտորը թավայի չափով և «տապակել» 2 կողմից 1-ական րոպե:

Կտրատել չորացած հատվածները, սակայն չթափել: Դրանք դեռ անհրաժեշտ են վրան լցնելու համար: Կրեմի պատրաստման համար խառնել կրեմի բոլոր բաղադրիչները՝ բացի կարագից և դնել մարմանդ կրակի վրա:

Անընդհատ խառնել: Հանել կրակից և կամաց-կամաց տաք կրեմի մեջ կարագ ավելացնել, լավ խառնել: Խմորի վրա քսել գոլ կրեմը և վրան լցնել խմորի մանրացրած չոր մասերը: Տորթը թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում 1 ժամ, հետո դնել սառնարան:

Բարի ախորժակ

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր