Խորհրդավոր հայացք, գրավիչ կերպարանք․ Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է սեւ հանգուստ։ Վառ դիմահարդարմամբ է, իսկ կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։

Կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի կատարել, սակայն նրա հետեւորդ-երկրպագուները հրապարակմանը կից բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա կրում էր սեւ-սպիտակ, համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացնում էին մեծ, ոսկեգույն ականջօղերը։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր