Պատրաստեք վրացական խոհանոցի ամենահամեղ խաչապուրիներից մեկը` մեգրելական խաչապուրի, որը հարմար է մատուցել հատկապես նախաճաշին և ընթրիքին

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ջուր — 150 մլ (տաք)
  • շաքարավազ — 2 թ/գ
  • խմորիչ — 2 թ/գ
  • կաթ — 100 մլ
  • կարագ — 30 գ
  • ձու — 1 հատ
  • աղ — 1 թ/գ
  • ալյուր — 500 գ
  • պանիր սուլուգունի — 600 գ

Պատրաստման եղանակը

Չափաբաժինները` 12

Պատրաստում ենք թթխմորը։ Ջուրը թեթևակի տաքացնում ենք, ավելացնում ենք 2 թ/գ շաքարավազը և լավ խառնում ենք։ Ավելացնում ենք չոր խմորիչը, սննդային թաղանթով ծածկում ենք և 30 րոպե թողնում ենք աշխատանքային սեղանի վրա։


Կաթը նույնպես թեթևակի տաքացնում ենք, կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և թողնում ենք՝ սառչի։ Մեծ ամանի մեջ ենք լցնում մաղած ալյուրն ու աղը, ավելացնում ենք ձուն, կաթը և հալեցված կարագը։
megrelyan-xachapuri-2
Լցնում ենք խմորիչը և 5-10 րոպե խմոր ենք հունցում, մինչև այն առաձգական դառնա։ Պատրաստի խմորը բուսայուղով պատում ենք, դնում ենք խոր ամանի մեջ և ծածկում ենք։ Թողնում ենք՝ խմորը 2 ժամ հանգստանա։
megrelyan-xachapuri-3
Պանիրն անցկացնում ենք խոշոր քերիչով։ Խմորը 3 մասի ենք բաժանում։ Խմորի յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակում ենք:
megrelyan-xachapuri-4
Մեջտեղի հատվածում քերած պանիր ենք լցնում (150 գ)։ Խմորի եզրերը բարձրացնում ենք և մեջտեղի հատվածում հավաքում։
megrelyan-xachapuri-5
Խմորը հակառակ երեսի վրա ենք շրջում և կրկին շրջանաձև գրտնակում ենք։ Խաչապուրին մի քանի տեղից ծակծկում ենք, որպեսզի ներսի օդը դուրս գա։
Խաչապուրիների վրա հարած դեղնուց ենք քսում։
megrelyan-xachapuri-6
Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, խաչապուրիները տեղափոխում ենք տապակի մեջ և խաչապուրիների վրա առատորեն պանիր ենք լցնում։ Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցի մեջ 8-10 րոպե, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանն առավելագույնս բարձրացնում ենք և թխում ենք, մինչև ոսկեգույն երանգ ստանանք (մոտ 5 րոպե)։
megrelyan-xachapuri-7
Մեգրելական խաչապուրիները մատուցում ենք տաք վիճակում։
Բարի ախորժակ։
megrelyan-xachapuri-8

Պատրաստեցինք վրացական խոհանոցի ամենահամեղ խաչապուրիներից մեկը` մեգրելական խաչապուրի, որը հարմար է մատուցել հատկապես նախաճաշին և ընթրիքին։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր