Երբևէ համտեսե՞լ եք հնդկական համեղ ջալեբի, շատ համեղ քաղցրավենիք է, ահա բաղադրատոմսը

Հնդկական խոհանոցը հայտնի է իր բազմազանությամբ, իսկ քաղցրավենիքների մասին շատերս ենք լսել, բայց հավանաբար չենք փորձել պարաստել:

Ահա բաղադրատոմսը

Բաղադրիչներ

Ալյուր 1,5 բաժակ, Սպիտակաձավար 1,5 թեյի գդալ
Սոդա ¼ թեյի գդալ, Կեֆիր 1 ճաշի գդալ
Ջուր 2 բաժակ, Շաքարավազ 1,5 բաժակ
Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ, Բուսայուղ

Պատրաստման եղանակը

Թասիկի մեջ խառնել ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրը ու 1 բաժակ տաք ջուր: Ծածկել և թողնել 2 ժամ տաք տեղում:

Կաթսայի մեջ լցնել 1 բաժակ ջուր, շաքարավազ կիտրոնի հյութը և դնել կրակին, հասցնել եռման, եփել 5 րոպե և վերցնել կրակից: Ստացված օշարակը թողնել սառչի:

Բուսայուղը լցնել բարձր եզրերով թավայի մեջ ու դնել կրակի վրա: Խմորը լցնել խոհարարական պարկի մեջ և շրջանաձև շարժումներով խմորը ճզմել տաք բուսայուղի մեջ:

Տապակել երկու կողմից մինչև ոսկեգույն երանգ ստացվի, շարել անձեռոցիկի վրա, որ ավելորդ բուսայուղը ներծծվի, այնուհետև թաթախել օշարակի մեջ, թողնել 10 րոպե և մատուցել:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր