Այսպիսի պիցցա դուք դեռ չեք կերել, արագ ու հագեցնող

Պիցցա

Բաղադրությունը `

Խմոր` կաթ — 250 մլ, շաքարավազ — 2 ճգ, չոր խմորիչ — 1 տուփ (11 գ), կարագ — 125 գ (հալեցրած), ալյուր — 350-400 գ, աղ — 1/2 թգ

Պիզզայի վրա լցնելու համար բաղադրություն`

կաթնաշոռ — 250 գ, կանաչի — 100 գ (կարող եք կանաչ սոխ և սամիթ), խաշած հավի ֆիլե — 200-250 գ, պանիր `100 գ, աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը 1. Նախ պատրաստեք խմորին, դրա համար 0.5 բաժակ տաք ջուր (կամ կաթ) + 1 ճ գ ալյուր, 1 ճ գ շաքարավազ+ խմորիչ: Թողնել տաք տեղում 7-10 րոպե, այնպես, որ սպունգի նման ուռչի։

2. Ալյուրը խորը ամանի մեջ լցրեք, հետո լցրեք տաք կաթը, հալված կարագ , ավելացնել խմորը+շաքարավազ և աղ: Խմորը դնել տաք վայրում, 1-1,5 ժամ, մինչև որ 2 անգամ ավելանա ծավալը, հունցել և նորից թողնել(մոտ 30-40 րոպե):


3. Խմորը բաժանել երկու մասի, բաժանել յուրաքանչյուրը 1 սմ հաստությամբ շրջանակի մեջ :

4. Կաթնաշոռը և կանաչի խառնել և քսել պիցցայի վրա, ավելացնել խաշած հավի մսի կտորները , հետո ծյոռկած պանիրը:

5. Թխել ջեռոցում ջերմաստիճանը մինչև 200 աստիճան, 20-25 րոպե, մինչև գույնը վարդագույն դառնա: Բարի ախորժակ։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր