Ահա, թե ինչի համար են մարդիկ զղջում ծերության ժամանակ. քայլեր, որոնք չպետք է թույլ տալ

Այսօր կարելի է հանդիպել մի շարք մտքերի, թե ինչի մասին ենք մենք զղջալու ծերության ժամանակ: Շատերը համոզված են, թե դրանք լինելու չճամփորդելու, երեխաներին սխալ դաստիարակելու ու նմանատիպ մտքեր: Իհարկե միգուցե գտնվեն մարդիկ, որոնց զղջումը այդ մասին կլինի, սակայն ծերերի մեծ մասը հիմնականում այլ բաների մասին է մտածում:

Ծերության ժամանակ մենք զղջալու ենք, որ թույլ ենք տվել ոմանց մեզ օգտագործել: Թույլ ենք տվել ոմանց մեզ ուղղություն ցույց տալ, ասել թե ինչը ինչպես և երբ անել:

Կանայք զղջում են, որ հանդուրժել են հարբեցող ամուսնուն, որ հրաժարվել են իրենց կյանքից հանուն ընտանիքի ու երեխաների, որոնք հիմա անգամ չեն էլ այցելում իրենց: Մարդիկ զղջում են, որ ողջ կյանքում ձգտել են լավը լինել այլոց համար, նվիրվել ու նվիրել անգին ու թանկ ժամանակը:

Այսօր այդ մարդիկ միայնակ են ու անգամ հիշելու բան չունեն: Նրանց բոլոր հիշողությունները միայն զղջմնա զգացում են առաջացնում:

Այս ամենից խոսափելու համար,նախ և առաջ պետք է փոխեք ինքներդ ձեզ ,որպեսզի կյանքդում դուք ևս չզգաք դա:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր