Լիլուն մարմինն ընդգրկող շքեղ երեկոյան զգեստով ցուցադրել է սեքսուալ կազմվածքը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր հոլովակ է տեղադրել, որն արված է հատուկ հավելվածի օգնությամբ։ Տեսանյութում երգչուհին կրում է մոխագույնի եւ սեւի համադրությամբ երեկոյան, շքեղ, երկարափեշ զգեստ։

Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Բոլորիդ մաղթում եմ թանկարժեք գանձերը, առողջություն, երջանկություն եւ օրհնություն Աստծուց»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին խորը լանջաբացվածքով սեւ տոպ էր կրում եւ նույն գույնի տաբատ։ Կերպարն ամբողջացրել էին բաց գույնի բարձրակրունկները, վառ շպարը, ինչպես նաեւ աքսեսուարները։ «Հարսանիք»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր նա։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր