Նման կնոջից ամուսինը երբեք չի հեռանա. այսպիսի կանայք ամուր ընտանիք են ունենում

Ամուսնու հետ պետք է լինել քնքուշ ու սիրալիր:

եթե անգամ նա չի նկատում դա, պետք չէ փոխել վերաբերմունքը, քանի որ նա միանշանակ նկատում է, ուղղակի տղամարդիկ բնատուր այդպիսին են, նրանք չգիտեն կամ ամաչում են ցույց տալ քնքշանք, և թվում է, թե անտարբեր են մեր վերաբերմունքին: Որոշ կանայք լրիվ մոռանում են ամուսնուն նման դեպքերում և կենտրոնանում երեխայի վրա: Չնայած տարօրինակ է, որովհետև երեխայի ու ամուսնու հանդեպ սերերը լիովին տարբեր են:

Մեր կանայք ամուսնությունից ու հատկապես երեխայից հետո լիովին նվիրվում են խոհանոցին ու տան գործերին:

Հիշեք, գրավիչ լինել, ինքդ քեզ ցանկալի զգալ, խնամված լինել միշտ է պետք կնոջը: Այնպես որ, պետք է նորմալ քնել, ժամանակ հատկացնել մաշկի, մազերի խնամքին, հետևել կազմվածքին ու կրել գեղեցիկ զգեստներ:

Եվ երբեք մի վերցրեք տղամարդու դերը ձեզ վրա․ նա արդեն ունի իր տեղը, և տղամարդկային պարտականություններ պետք չէ: Հիշեք, որ դուք կին եք: Տղամարդու կողքին պետք է թույլ լինել, եթե անգամ աշխարհի ամենաուժեղ մարդկանցից եք:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր