
Արևելքի մեծ բանաստեղծ ու փիլիսոփա Օմար Խայամի մտքերը փոխանցվում են սերնդեսերունդ, դրանք մեծ իմաստ են պարունակում և սովորեցնում են ապրել ու այլ աչքերով նայել կյանքին:
Նրա խոսքերը օգնում են դժվարին պահերին, դրանց օգնությամբ հեշտ է հաղթահարել խնիրները, ազատվել տհաճ իրավիճակներից, դրանք ստիպում են մտածել ու խորհել կյանքի մասին:
- Մեկը վարդի բույրը չի գնահատում,
- Մյուսը դառը բույսերից մեղր է քամում,
- Մեկին կոպեկ տաս, ողջ կյանքում չի մոռանա,
- Մյուսին կյանք նվիրես, դա էլ չի հասկանա:
- Նվիրվիր բայց մի վաճառվիր,
- Քնիր կողքին, բայց մի տրվիր:
- Վրեժ չլուծել չի նշանակում ներել,
- Կողքին չլինել չի նշանակում չսիրել:Մի վիրավորիր, միգուցե մի օր ստիպված լինես ինչ-որ բան խնդրել:
Կյանքը մի դրվագ է, գնահատիր այն, հիշիր դու ես քո կյանքի արարիչը:
Կարելի է հրապուրել այն տղամարդուն, որը կին ունի, կարելի է գրավել այն տղամարդուն, որը սիրուհի ունի, սակայն երբեք չի հաջողվի հրապուրել այն տղամարդուն, ով սիրելի կին ունի:
Ընկերոջդ վիրավորես, հնարավոր է թշնամի գտնես,
Թշնամուդ գրկես, հնարավոր է ընկեր գտնես:
Մի վախեցեք ջերմ խոսքեր ու բարի գործեր անելուց, կրակի մեջ որքան փայտ դնես, այնքան շատ ջերմություն կստանաս: