
1.Ֆորմալ հավաքույթի ժամանակ անծանոթ մարդկանց քաղաքակական, կրոնական հայացքների, առողջական վիճակի կամ էլ աշխատավարձի չափսի մասին հարցնելն անտակտություն է:
2.Առանց նախապես զանգելու հյուր գնալ չի կարելի:
3.Անձրևանոցը բաց վիճակով չորացնել չի կարելի:
.Բրենդային խանութների տոպրակները պետք չէ պայուսակի փոխարեն օգտագործել:
5.Պայուսակը պետք չէ ծնկներին դնել կամ այն աթոռին, որին նստած եք. դրեք այն հատակին կամ կախեք աթոռի հենակից:
6.Ռեստորանում վճարում է նա, ով հրավիրել է, իսկ եթե պարզապես միասին եք, ապա հաշիվը պետք է կիսել, եթե այլ բան չառաջարկվի:
7.Վերելակ առաջինը պետք է մտնի տղամարդը, սակայն դուրս գալիս առաջինը պետք է դուրս գա նա, ով դռանն ավելի մոտ է կանգնած:
8.Կինոթատրոնում, թատրոնում կամ այլ նմանատիպ դահլիճում դեպի ձեր նստատեղերը շարժվելիս հարկավոր է նստածներին դեմքով շրջված անցնել:
9.Յուրաքանչյուր անձի, ում 12 տարեկանն արդեն լրացել է, պետք է «դուք»-ով դիմել:
10.Սենյակ մտնելիս հարկավոր է թակել, անգամ եթե դա ձեր երեխայի սենյակն է:
11.Համընդհանուր հայտարարել, որ դուք դիետա եք պահում, անտակտ է:
12.Գիշերանոցը տնային հագուստի փոխարեն չեն կրում:
13.Տղամարդիկ չպետք է կոճկեն բաճկոնի ներքևի կոճակը:
14.Հասարակական վայրերում կամ հյուր գնալիս բջջայինը սեղանին դնելը գեղեցիկ չէ:
15.Հետևյալ 5 բանն ավելի լավ է գաղտնի պահել ուրիշներից՝ ունեցվածքի չափը, տնային խնդիրները, սիրային հարաբերությունները, անպատվությունն ու մեծարանքի արժանանալը: