
Ստորև ներկայացված էթիկայի կանոնների մասին տեղյակ են քչերը: Յուրաքանչյուր կետ պետք է կարդալ և անպայման հիշել:
Տղամարդկանց թույլ է տրվում նվիրել հետևյալ ծաղիկները՝ վարդեր, կալլա, լիլիաներ, գլադիոլուս, կակաչ, իրիս, կարգարիտկաներ, արևածաղիկ: Տղամարդկանց ծաղիկներ են նվիրում հետևյալ դեպքերում.
1) Կինո-պրեմիերա 2) Համերգային պրեմիերա 3) Գրքի հրատարակում 4) Լուրջ միջոցառում 5) Ծննդյան օր 6) Որևէ մրցանակաբաշխություն 7) Սպորտային ռեկորդ
Ընդունված է կանանց հետ թեթևակի, ոչ ուժեղ սեղմելով ձեռքսեղմում կատարել: Տարիքով կամ պաշտոնով ավագն առաջինն է մեկնում ձեռքը: Ձեռքսեղման ժամանակ պետք է նայել զրուցակցի աչքերի մեջ և թեթևակի ժպտալ, իսկ եթե թեքեք հայացքը, ապա կարող եք անվստահելի կամ ստախոս անձնավորության տպավորություն թողնել:
Տղամարդը միշտ պետք է ոտքի կանգնի, երբ կինը վեր է կանում սեղանի մոտից: Էթիկայի կանոններին համապատասխան չէ շրջապատում, անծանոթ մարդկանց մոտ (ամուսինների դեպքում) իրար փաղաքշական մականուններով դիմելը:
Երբեմն հաճելի է լինում խողովակով հյութ ըմպել, սակայն այն պետք չէ մինչև վերջ խմել՝ տհաճ ձայն առաջացնելով:
Էթիկայի գլխավոր կանոնները ռեստորանում՝ ա) Ձեռքերով ուտեստ ուտելիս պետք չէ արմունկները լայն պարզել և խանգարել հարևանին բ) Տաք ուտեստի վրա պետք չէ փչել, այլ պետք է սպասել, որ այն սառչի
գ) Պետք է անպայման անձեռոցիկ օգտագործել դ) Բացարձակ թույլատրելի չէ ձեռքով մաքրել բերանը կամ խոսել լիքը բերանով ե) Եթե Ձեր շրջապատում նստած մարդիկ ուտում են ձեռքերով, ապա Դուք կարող եք հանգիստ օգտագործել դանակ և պատառաքաղ զ) Երբեք հեռախոսը մի դրեք սեղանի վրա
Զրույցի ժամանակ հասարակական վայրում չի կարելի մաստակ ծամել: Ձեզ կարող են անկիրթ և անքաղաքավարի անձնավորություն համարել: Անքաղաքավարության գագաթնակետն է զրույցի ժամանակ նայել ժամին, հեռախոսին կամ նոթատետրին: Նույնիսկ եթե Դուք մահու չափ ձանձրացած եք:
Սանդուղքի վրա. — Եթե Ձեզ ընդառաջ է գալիս ծանր տոպրակներով մարդ, ապա պետք է ետ քայլ անել և թողնել, որ նա անցնի: — Տղամարդը պետք է սանդուղքի վրա բազրիքի կողմից տեղ զիջի կանանց, տարեց մարդկանց և երեխաներին: — Աստիճանները բարձրանալուց տղամարդը պետք է կնոջն իրենից ետ թողնի, իսկ իջնելիս ընդհակառակը՝ առաջ: