Իսկ դուք գիտե՞ք թե ինչու է Շվեդիայում արգելված պատուհաններից վարագույրներ կախելը

Եթե եղել եք Շվեդիայում, ապա հնարավոր է նկատած լինեք, որ այնտեղ պատուհաններից վարագույրներ չեն կախում: Ինչո՞ւ

Հնարավոր է ձեզ տարօրինակ թվա, թե ինչպես տեղացիները չեն վախենում ցուցադրել իրենց անձնական կյանքը բոլորին:

Եթե անգամ դուք, Շվեդիայում լինելով, նկատած լինեք մի երկու բնակարան որոնց պատուհաններիրց կախված են վարագույրներ, ապա վստահ եղեք, որ դա ընդամենը ինտերիերի մաս է կազմում:

Դեռևս 17-րդ դարում Շվեդիայում ընդունվեց օրենք, որն արգելեց քաղաքացիներին ծածկել պատուհանները: Այս օրենքը մինչ այսօր պաշտոնապես գործում է, թեպետ կարիքը չկա այլևս:

Պատճառ №1. Դա արվում էր նրա համար, որ հարևանը տեսներ, թե իր դրկիցն ինչ միջոցներով է ապրում: Այսպես նաև թագավորական պահակախումբը կկարողանար նկատել խնդիրը՝ արդյոք քաղաքացին չի՞ խախտում օրենքը, կամ որևէ կասկածելի բան չի՞ անում:

Պատճառ №2. Նախկինում կանայք պատուհանագոգերին մոմեր էին դնում, որ իրենց ձկնորս ամուսինների տուն վերադառնալու ժամանակ ճանապարհը լուսավոր լիներ և հաջող վերադառնային տուն, քանի որ այդ ժամանակներում փողոցները լուսավորված չէին: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան վտանգավոր կլիներ այդ դեպքում վարագույրի առկայությունը: Այն կարող էր հրդեհի պատճառ դառնալ:

Պատճառ №3. Ձմռանը Շվեդիայում ցերեկը տևում է 6 ժամ: Եթե նրանք վարագույրներով ծածկեն պատուհանները, ապա տանը գրեթե ամբողջ օրը մութ կլինի: Իսկ շվեդները ջահեր այքան էլ չեն սիրում և բնակարանները մասամբ են լուսավորում՝ լուսամփոփերով, սեղանի լամպերով և այլ լուսավորող միջոցներով:

Նրանք սիրում են ցերեկային լույսը, որը տանը կենդանի մթնոլորտ է հաղորդում: Ահա և պատճառները, որոնք, կարծում ենք, հետաքրքրեցին ձեզ:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր