Ճապոնական իմաստություն. 35 արտահայտություն, որոնց իմաստը մենք հասկանում ենք միայն տարիքի հետ

Ներկայացնում ենք ճապոնական 35 արտահայտություն, որոնցից հետո կմտորեք ձեր կանքի մասին:// Ճանապարհը զիջիր հիմարներին և խենթերին:

Ամուսինը և կինը պետք է ձեռքի և աչքերի պես լինեն․ երբ ձեռքը ցավում է, աչքերը լաց են լինում, երբ աչքերը լաց են լինում, ձեռքերը սրբում են արցունքները: //Հետ մի պահիր գնացողին, մի վռնդիր եկածին:

Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների: //Ավելի լավ է լավ մարդու թշնամին լինել, քան վատի ընկերը:

Առանց սովորական մարդկանց մեծեր չեն լինում: //Ով շատ է ուզում վեր բարձրանալ, սանդուղք կհորինի:

Եթե ցանկանա, կինը ժայռի միջով կանցնի: Արևը չի ճանաչում իրավացիների: Արևը չի ճանաչում սխալների: Արևը փայլում է առանց որևէ մեկին տաքացնելու նպատակի: Իրեն գտածն արևի է նման: //Ծովը մեծ է, որովհետև փոքր գետերից չի զզվում:

Եվ հեռու ճանապարհը մոտիկից է սկսվում: //Ով խմում է, նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում, չգիտի դրա օգտակարության մասին:

Նույնիսկ եթե սուրը պետք լինի կյանքում մեկ անգամ, այն միշտ պետք է կրել: //Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղ չեն տալիս: //Ցավը, ինչպես պատռված զգեստը, պետք է տանը թողնել:

Երբ սեր կա, ջրծաղիկի հետքերը նույնքան գեղեցիկ են, որքան այտերի փոսիկները: //Ոչ ոք չի սայթաքում անկողնում պառկած: //Մեկ բարի խոսքը կարող է 3 ձմռան ամիս տաքացնել:

Եթե խնդիրը կարելի է լուծել, պետք չէ դրա մասին մտահոգվել, եթե այն լուծել չի կարելի, դրա համար անհանգստանալն անօգուտ է: //Երբ ճյուղ ես նկարում, պետք է քամու շնչառությունը լսել:

7 չափիր նախքան մարդուն կասկածելը: //Արա ամենը, ինչ կարող ես, մնացյալում հույսդ ճակատագրի վրա դիր:

Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը: //Տուն, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս:

Հաղթանակը ստանում է նա, ով կես ժամով ավել կդիմանա, քան նրա հակառակորդը: //Լինում է, որ տերևը սուզվում է, իսկ քարը՝ լողում: //Ժպտացող դեմքին ալիք չեն նկարում:

Սառը թեյը և սառը բրինձը տանելի են, բայց սառը հայացքը և սառը խոսքն անտանելի են: // 10 տարեկանում՝ հրաշք, 20-ում՝ հանճար, 30-ից հետո՝ սովորական մարդ: //Մտածելով որոշիր, իսկ որոշելուց հետո մի մտածիր:

Հարցնելն ամոթ է մեկ րոպեով, իսկ չիմանալն ամոթ է ամբողջ կյանքի համար: //Կատարյալ ծաղկաման երբեք չի ստացվել վատ վարպետի ձեռքում: //Մի վախեցիր մի քիչ կռանալ, ավելի ուղիղ կուղղվես:

Խորը գետերն անձայն են հոսում: //Եթե ճանապարհ ես ընկել սեփական ցանկությամբ, ապա 1 000 կմ-ը մեկ է թվում:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր