Տաթևիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հանդես է եկել նոր և տարօրինակ ոճում. ՖՈՏՈ

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր,

ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

 

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է անճանաչելի կերպարում։ Լուսանկարում Տաթեւիկն գանգուր վարսերով է, վառ դիմահարդարմամբ, կերպարն ամբողջացնում են մեծ ականօղերը։ Կադրին կից դերասանուհին գրել է․ «Կոկո Շանելն ասել է․ «Գեղեցկությունը սկսվում է այն պահից, երբ որոշում ես ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ»։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր