Սիրիական կարկանդակներ. այնքան համեղ է, որ կարող եք պատրաստել ամեն օր և վայելել առանց կշտանալու

Բաղադրամասեր

  • Խմորի համար ՝
  • ալյուր — 4 ճ/գ,
  • բուսայուղ — 1 սուրճի բաժակ,
  • ձու — 1 հատ,
  • ջուր,
  • Միջուկի համար ՝
  • սուլուգունի պանիր — 70 գ,
  • մաղադանոս,
  • չորացրած անանուխ

Պատրաստման եղանակը

Տասը կարկանդակ պատրաստելու համար ալյուրը, բուսայուղը, ձուն, ջուրը (որպեսզի խմորը շատ պինդ չլինի) խառնել և խմորը հունցել:

Միջուկի համար քերիչով անցկացնել սուլուգունի պանիրը, ավելացնել մանր կտրատած մաղադանոսն ու չորացրած անանուխը, որից հետո կպցնել կարկանդակների եզրերը։

Տապակել եռացող բուսական յուղի մեջ 7-8 րոպե։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր