
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:
Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:
Մեկնաբանություններ
Կիսվի՛ր