«Երբ տուն եմ մտնում, նախ կնոջս եմ գրկում, հետո՝ երեխաներիս». այս մարդու խոստովանությունը պիտի կարդան հատկապես բոլոր տղամարդիկ

Երեխաների ծննդից հետո շատ ընտանիքներում ողջ ուշադրությունը սևեռվում է երեխաների վրա, և ամուսիններն ասես մոռանում են ժամանակ տրամադրել իրար:

Բայց իմ ընտանիքում այդպես չէ: Մենք ծնողներ ենք արդեն 15 տարի ու չի եղել մի օր, որ մենք ամբողջ օրը զբաղվենք միայն երեխաներով ու ժամանակ չտրամադրենք մեզ:Ես և կինս շատ ենք զբաղվում մեր երեխաներով: Մենք նրանց շատ ենք սիրում, նրանք մեր կյանքում կարեւորագույն դերն ունեն, բայց կանք նաեւ «մենք»՝ ես ու կինս ու մեր հարաբերությունները:
Մենք դեռ պետք է միմյանց ուշադրություն հատկացնենք, որպեսզի դրանք մնան ամուր, առողջ ու ջերմ: Ահա թե ինչու:Ամուսնական առողջ հարաբերությունները ընտանիքի անկյունաքարն են: Այո, այդ անկյունաքարը բոլորովին էլ երեխաները չեն: Նրանք հիմքի մի մասն են, նաեւ մեծ մասն են մնացած բոլոր բաղկացուցիչների, սակայն նրանք չեն պահում ամբողջ կառույցը:Ամենակարեւոր մասը դուք եւ ձեր կինն եք կամ ձեր ամուսինը:

Ձեր երեխաները նայում են ձեզ, օրինակ վերցնում ձեզնից, վստահում ձեր փորձին ու ընրում իրենց կյանքի ուղին:Մենք երկուսով եք ստեղծել ու կառուցել այս ընտանիքը: Մեր երեխաները մեր սիրո պտուղն են, նրանք լույս ու ուրախություն են պարգեւում, սակայն մեր երկուսի միությունը սուրբ է, ու հենց դա պետք է պահպանել:Երբ երեխաները մեծանան, մենք կմնանք երկուսով: Ու ես ուզում եմ, որ մեր երկուսի հարաբերությունները մնան նույնքան ջերմ ու ամուր, ինչպես առաջ էին:

Այդ պատճառով էլ, ինձ համար առաջին տեղում կինս է, երկրորդ տեղում երեխաներս, շատ մոտ առաջին տեղին, բայց այնուամենայնիվ երկրորդ տեղում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *