Եթե մշտապես զգում եք հոգնածություն, մոռացկոտ եք դարձել, ունեք գլխացավեր, ուժերի նվազում…
Ուրեմն փորձեք բուժիչ և անհավանական համեղ այս միջոցը:
Արյան կարմիր բջիջները թթվածին են մատակարարում դեպի մարմնի բոլոր մասերը, իսկ այդ մասնիկների նվազումը վկայում է այն
մասին, որ մարդն ունի անեմիա:Գոյություն ունեն անեմիայի տարբեր տեսակներ,սակայն դրանցից ամենատարածվածը առաջանում
է երկաթի պակասից, որն անհրաժեշտ է արյան կարմիր բջիջների արտադրման համար:
Ահա թե որոնք են հիվանդության նախանշանները. հոգնածություն, կենտրոնանալու հետ կապված խնդիրներ, գլխացավեր, տրամա-
դրության կտրուկ անկումներ,էներգիայի պակաս և թուլություն:Ահա արյան մեջ երկաթի մակարդակի կարգավորման համար միջոց.
1․ 200գ բնական մեղր
2․ 150գ դդմի ոչ բոված սերմեր
3․ 1 կիտրոնի հյութ
4․ 100գ ոչ բոված նուշ
Պատրաստման եղանակը՝
Բլենդերով մանրացնել դդմի սերմերն ու նուշը, ավելացնել մեղրն ու կիտրոնի հյութը: Լավ խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի:
Խառնուրդը լցնել ապակե բանկայի մեջ, փակել և պահել սառնարանում:
Ինչպես կիրառել՝
Խորհուրդ է տրվում օգտագործել 1թ.գ.՝ ուտելուց 10-15 րոպե առաջ, օրական 2-3 անգամ: Բուժման կուրսի տևողությունն է՝ 30-40
օր:Դիաբետ ունեցող անձանց խորհուրդ չի տրվում այս միջոցը, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ մեղր:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է
կիրառվի ինքնուրույն ։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։
Ապրեք առողջ