Կնոջս հետ ապրել ենք 12 տարի: Ունենք 3 երեխա:Ժամանակի հետ միմյանց հանդեպ սառեցինք, իսկ հետո ես ուրիշ կնոջ հանդիպեցի:
Սիրահարվեցի:Դե դա ինչպես է լինում…մեզ մոտ սիրավեպ սկսվեց, շատ աննկատ:Հանդիպում էինք երկար ժամանակ, իսկ հետո էլ
մի օր ասաց.
-Կամ ամուսնալուծվում ես, կամ մենք բաժանվում ենք:
Խոսեցի կնոջս հետ, որքան հնարավոր էր հանգիստ բացատրեցի: Անսպասելի էր, բայց նա ոչ գոռաց, ոչ արտասվեց: Ասաց, որ կա-
րող եմ հավաքել իրերս:Դասավորում եմ հագուստս, տեսնում եմ՝ նա էլ երեխաների իրերն է լցնում ճամպրուկի մեջ:Ասում է.
-Իսկ դու հույս ունեի՞ր, որ պիտի գնաս, հանգիստ ապրես, իսկ երեխաների մասին էլ միայն կիրակի օրերին հիշե՞ս: Ոչ, սիրելիս:
Հիմա դու ունես լիարժեք ընտանիք. ավելի լավ է, երեխաները դեռ քեզ հետ մնան: Եթե ինձ լքում ես, անձնական կյանքս դասավո-
րելու հնարավորություն տուր:Ասում է, իբր երեխաների համար պատասխանատվությունը պիտի հավասար կիսենք, չէ որ նրանք
մեր երկուսինն են:
Պարզվում է, այսքան տարի հրեշի հետ եմ ապրել. ինչպե՞ս մարդ կարող է լքել երեխաներին՝ անձնական կյանքը դասավորելու հա-
մար…Հիմա ինչպես այս ամենը բացատրեմ սիրելիիս: