Մայրիկս լքեց մեզ՝ հեռացավ ընտանիքից, երբ ես տանը միայնակ էի․ Զանգեցի հորս․․․Կանչեց տուն

Մայրս հեռացավ ընտանիքից, երբ ես 10 տարեկան էի…երբք չեմ մոռանա այդ օրը․․․Ծնողներս երբեք համերաշխ չեն եղել: Նույնիսկ փոքր հասակում հասկանում էի, որ նրանք միմյանց չեն սիրում: Եվ մի օր էլ, երբ 10 տարեկան էի, մայրս հավաքեց բոլոր իրերն ու հեռացավ տանից: Այդ ժամանակ հայրս աշխատանքի էր:

Մայրիկս իր հետ տարավ ամեն ինչ. կահույքը,հագուստը, նույնիսկ սպասքեղենի մեծ մասը: Ես մնացի միայնակ դատարկ տան մեջ…Ես գոռում և արտասվում էի, խնդրում էի, որ չգնա կամ ինձ էլ տանի:Հետո զանգեցի հորս և պատմեցի պատահածի մասին: Նա չէր կարող աշխատանքից շուտ դուրս գալ, բայց ասաց, որ փակեմ դռներն ու պատուհանները, և խոստացավ, որ որքան հնարավոր է շուտ կվերադառնա:

Նույնիսկ չգիտեմ ինչու, բայց այդ պահին հիշեցի համեղ բուտերբրոդների մասին, որոնք հայրս շատ էր սիրում: Որոշեցի պատրաստել դրանցից հորս համար: Մի պլաստիկե ափսե գտա, մեջը դրեցի հացը: Իսկ հետո լուռ նստեցի դռան մոտ և սկսեցի սպասել:Այդպես անցավ 4 ժամ: Երբ հայրիկս եկավ, նա ցնված էր՝ տեսնելով դատարկ տունը: Ես այդ պահին նրան մեկնեցի ափսեն և ասացի.

-Ես այն քեզ համար եմ պատրաստել:

Հայրիկս վերցրեց, նստեց կողքիս, և մենք միասին կերանք: Ես տեսնում էի,որ նա գործադրում է բոլոր ուժերը, որ միայն թե չարտասվի:Այդ պահից անցել է 10 տարի: Հայրս մինչև հիմա երբեմն խոսում է այդ օրվա մասին: Նա ասում է, որ իմ այդ փոքր ժեստով թույլ չտվեցի, որ ինքն այդ օրը խելագարվի, և հենց ես եմ փրկել իր կյանքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *