Մի քանի տարի առաջ ունեի շատ լավ ընատնիք:Հայրս ուներ իր փոքր բիզնեսը, բավականին մեծ գումար էր աշխատում,մայրս իրավաբան էր: Սակայն ամեն ինչ մի օրում փլուզվեց… Հորս ընկերները նրան մի օր տարան պոկեր-ակումբ: Հենց այդ գիշեր նա այնտեղ
թողեց իր ամբողջ ամսվա աշխատած գումարը:Նա եկավ տուն միայն առավոտյան, ասաց, որ զղջում է արածի համար և այլևս նման
կերպ չի վարվի:Մայրս չբարդացրեց իրավիճակը, պարզապես նրան տարավ քնելու: Այդ ամիսը դժվարությամբ ապրեցինք մորս աշ-
խատավարձով:
Կարծում էինք, որ դա սխալ էր, որ էլ չի կրկնվի:Բայց մենք սխալվում էինք:Կազինոներ, դրույքներն, ազարտային խաղեր…այդ ամենը
դարձավ հորս ապրելակերպը:Եվ որպես կանոն,մի օր մեր դուռը թակեցին երկու տղամարդիկ՝մոտ 2 մետր հասակով,նրանք խոստա-
ցան կորցնել ինձ, եթե հայրս չտա պարտքերը: Երեկոյան պատմեցի հորս տեղի ունեցածի մասին, իսկ նա իմ առաջ ծնկի իջավ և սկ-
սեց ներողություն խնդրել:
Մայրս մի կերպ էր հասցնո ւմ աշխատել՝ մեզ պահելու և պարտքերը տալու համար, ես ինքս էլ տարբեր աշխատանքներ էի կատա-
րում, որ ինչ-որ կերպ օգնեմ մորս:Որոշ ժամանակ անց հայրս շատ ոգևորված և ուրախ եկավ տուն, ասաց, որ խոշոր գումար է շա-
հել:Մենք թեթևացած շունչ քաշեցինք, վերջապես կարող էինք փակել պարտքերը և հանգիստ ապրել, բայց նույն գիշերը հայրս պար-
տվեց ամբողջ գումարը…Դրանից հետո նա սկսեց գողանալ մորս աշխատավարձը,վաճառեց նրա զարդերը…մի գեղեցիկ օր էլ մայրս
աշխատանքից հետո ուղղակի տուն չեկավ…
Մենք զանգեցինք բոլոր ծանոթներին, ընկերներին. նա ուղղակի անհետացել էր:Գիշերներն արթնանում էի հորս լացի ձայնից, նա օ-
րեր շարունակ խմում և արտասվում էր, իսկ ես նրան ատում էի դրա համար: Միայն մի լավ բան կար. նա այլևս չէր խաղում:3 ամիս
անց զանգեցին ոստիկանությունից և հայտնեցին, որ մայրս գտնվել է, նա ինքն էր ներկայացել բաժին:Անկեղծ ասած, չէի ուզում տես-
նել նրան:
Երկար մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնացի այնտեղ: Մայրս անդադար ներողություն էր խնդրում, ասաց, որ այլևս չէր դիմա-
նում սպառնալիքներին և հորս արածներին, ստիպված է եղել հեռանալ քաղաքից և այնտեղ աշխատել:Հիմա արդեն երկար ժամա-
նակ է անցել, մորս վերջապես կարողացա ներել: Բայց մինչև մտածում եմ այն օրերի մասին, երբ համարում էի, որ մայրս ինչ-որ տեղ
մահացած պառկած է…